Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 17 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

12:42 Դաղստանում իրավապահները օպերատիվ-հետախուզական աշխատանքերի իրականացման ժամանակ Դաղստանի Չումլի գյուղում ձերբակալել են այսպես կոչված «Իզբերբաշյան» դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման՝ 1979 թվականին ծնված մի անդամի:
Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ՌԳՆ նռնակ բռնկիչով:
Դաղստանի մել այլ՝ Յուժնո-Սուխոկումսկ բնակավայրում ՎԱԶ-2106 մակնիշի մեքենայի ստուգման ժամանակ ՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են ՌԳԴ-5 նռնակ:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ աղբյուրը:

***

12:24Երեկ Կաբարդինո Բալկարիայում իրավապահները պայթուցիկներով ու զինամթերքով լցված երեք թաքստոց են հայտնաբերել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԿԲՀ ՆԳՆ աղբյուրը:
Թաքստոցներից մեկը հայտնաբերվել է Տիրնիաուզ քաղաքի մոտերքում, մյուսը՝ «Կովկաս» մայրուղու 425-րդ կիլոմետրին, իսկ վերջինը՝ Բաքսան քաղաքի մի մասնավոր տան տարածքում:
Թաքստոցներում եղել են պայթուցիկ, Ֆ-1 նռնակ, մեկ կրակոց ՎՕԳ-25, գնդացրի 17 և ռազմական 16 փամփուշտ, Կալաշնիկովի լիցքավորված պահեստատուփ, տրոտիլի գլանիկներ, դիմակ, դեղորայք, սննդամթերք:
Արդեն հայտնի է, թե ում են պատկանում թաքստոցները: Իրականացվում են որոնողական միջոցառումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *