Լույս շաբաթ գիշերը Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգի համանուն վարչական կենտրոնում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Աֆղանստանի ազգային ոստիկանության չորս աշխատակից է վիրավորվել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աֆղանական Պաժվակ գործակալության տարածած տեղեկությունները:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են թալիբները: