Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 14-ին այցելել է «Մարշալ Բաղրամյան» ուսումնական զորամաս և ներկա գտնվել համակարգչային լսարանի բացմանը, որն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Լսարանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ` ելույթ ունենալով հավաքվածների և զորամասի անձնակազմի առջև, Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել երիտասարադկան կառույցների հետ համագործակցությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռազմական կրթության որակի բարձրացումը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից է. «Մենք գիտելիքներով ենք զինում մեր զինվորին»,- նշել է նախարարը և հավելել, որ նման դասարանների բացումը հնարավորություն է ընձեռնում ժամկետային զինծառայողներին էլ ավելի խորացնել գիտելիքները, արդյունավետ աշխատել ու տիրապետել հսկայածավալ տեղեկատվության, ինչպես նաև ծրագիրն օգնելու է բուհերում ուսումնառությունը շարունակել ցանկացող կամ այն կիսատ թողած զինծառայողներին հմտանալ մասնագիտական բնագավառում, ինչն ավելի դյուրին կդարձնի նրանց հետագա ուսումը` ծառայությունն ավարտելուց հետո:
Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշել է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու և նմանաբնույթ դասարաններ բացվելու են ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում:
-
Լրահոս
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները
- Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները
- Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը
- Turkey’s participation in the war Part 2: UAVs
- Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը
- Թուրքիան և Ուկրաինան փոխանակելու են ռազմական հետախուզության տվյալներ
- Ռուսաստանը Ղրղզստանին Ս-300–ներ և անօդաչուներ կմատակարարի
- Հրդեհի հետևանքով ադրբեջանցի 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ վիրավորվել
- ԱՄՆ-ն չի պատասխանել Ս-400-ների խնդրի վերաբերյալ Թուրքիայի նամակին. ՊՆ
- ԱՄՆ-ն դարձյալ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում
- Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել
- Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները