Հերթական մարտական կորուստը ադրբեջանական բանակում

Այսօր՝ ապրիլի 4-ին,  սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 27 տարեկան Գայըբով Էլվին Սադրադդին օղլուն (Elvin Sədrəddin oğlu Qayıbov): Զինծառայողը սպանվել է Ֆիզուլիում տեղի ունեցող մարտերի ժամանակ:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գաիբով Էլվին Սադրադդին օղլու: Նկարը՝ ANS press գործակալության

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գաիբով Էլվին Սադրադդին օղլու: Նկարը՝ ANS Press գործակալության

Այս մասին հայտնել է ադրբեջանական ANS press լրատվական գործակալությունը:

Սպանված զինծառայողը հուղարկավորվելու է վաղը՝ապրիլի 5-ին, իր ծննդավայրում՝ Խաչմազ շրջանի Աբիլյաթագ գյուղում:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 24 սպանվածի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *