Թուրքական բանակը ՔԲԿ 75 մարտիկ է սպանել

Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ սեպտեմբերի 8-14-ը թուրքական բանակը իրականացված խոշորամասշտաբ ռազմական միջոցառումների ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքյարի նահանգի Շեմդինլի բնակավայրում Քրդական բանվորական կուսակցության(ՔԲԿ) 75 մարտիկ է սպանել:
Ըստ թուրքական կողմի՝ միջոցառումներին ներգրավված են եղել շուրջ 5000 զինծառայող, ոստիկանության ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ջոկատներ և ավիացիոն ուժեր:
Միջոցառումների ընթացքում թուրք 4 զինծառայող է սպանվել:
Նշենք, որ Թուրքիայի կառավարական ուժերի և քուրդ մարտիկների միջև բախումները, որոնց հետևանքով ավելի քան 40000 մարդ է զոհվել, շարունակվում են արդեն 25 տարի:

One response to “Թուրքական բանակը ՔԲԿ 75 մարտիկ է սպանել

  1. Pingback: Թուրքիայում ՔԲԿ մարտիկները 10 ոստիկան են սպանել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *