Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 14 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

Երեկ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Դաղստանի Բույնակի շրջանում զորավարժությունների անցկացման ժամանակ ականներն ընկել են դպրոց-ինտերնատի տարածք:
Այսօր, սակայն, ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր ռազմաքննչական վարչությունից հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին ժամը 05:20-ի սահմաններում դպրոցը զինյալների թաքստոցի տեղ ընդունելու և ականանետի հրամանատարին սխալ հրաման տալու պատճառով հարվածի ուղղությունը 800 մետրով շեղվել է նախատեսվածից, ինչի հետևանքով ականներն ընկել են դպրոց-ինտերնատի տարածք և պայթել:
Պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
Նշենք, որ ՌԴ ՊՆ մամլո ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ սեպտեմբերի 13-ին Հարավային ռազմական շրջանի՝ Բույնակում տեղակայված մոտոհրաձգային փորձադաշտում գիշերային կրակոցներ չեն եղել:

Հավելենք նաև, որ ըստ ՌԴ Քննչական վարչության տարածած հաղորդագրության՝ Բույնակում սեպտեմբերի 5-ից հակաահաբեկչական ռեժիմ է մտցված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *