Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն

Ապրիլի 4-ին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի՝ Համիդով Օրխան Էնվեր օղլուի (Həmidov Orxan Ənvər oğlu) մասին: Սպանված զինծառայողը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ահմադալըլար գյուղից էր:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Համիդով Օրխան Էնվէր օղլուի (Həmidov Orxan Ənvər oğlu) թաղման արարողությունը

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Համիդով Օրխան Էնվէր օղլուի (Həmidov Orxan Ənvər oğlu) թաղման արարողությունը

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են: Արդեն իսկ հաստատվել է սպանված զինծառայողներից 17-ի ինքնությունը ներառյալ նաև Համիդով Օրխան Էնվար օղլուն։

Բացի այդ, ադրբեջանցի սպանված զինծառայողների միայն 21 դիակ երևում է ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում (ստորև): Այսօր մի քանի այլ նման տեսանյութեր էլ են հրապարակվել։

Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *