Ապրիլի 4-ին ադրբեջանական համացանցային բաց աղբյուրներից հայտնի է դարձել հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի՝ 1996 թ․ ծնված Մուրադով Ռիզվան Թելման օղլուի (Muradov Rizvan Telman oğlu) մասին: Սպանված զինծառայողը Ադրբեջանի Սեբիրաբադ շրջանի Չիչեքլի գյուղից էր:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են: Արդեն իսկ հաստատվել է սպանված զինծառայողներից 16-ի ինքնությունը ներառյալ նաև Ռիզվան Մուրադովը:
Բացի այդ, ադրբեջանցի սպանված զինծառայողների միայն 21 դիակ երևում է ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում (ստորև):
Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո: