Հայտնի դարձավ Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի մասին

Ապրիլի 3-ին Ադրբեջանի Խըզը շրջանի հոսպիտալում մահացել է երեկ՝ ապրիլի 2-ին, արցախյան ճակատում հայկական ուժերի դեմ ռազմական գործողություններում վիրավորված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1986 թ. ծնված հատուկջոկատային Նովրուզով Ռավիլ (Ռամիլ) Էլման օղլուն (Ravil Elman oğlu Novruzov): Այս մասին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հայտնել է Խըզը շրջանի վարչական ապարատի ներկայացուցիչներից մեկը:

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Նովրուզով Ռավիլ Էլման օղլու (Ravil Elman oğlu Novruzov)

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Նովրուզով Ռավիլ Էլման օղլու (Ravil Elman oğlu Novruzov)

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են: Արդեն իսկ հաստատվել է սպանված զինծառայողներից 14-ի ինքնությունը ներառյալ նաև Ռավիլ Նովրուզովը:

Բացի այդ, ադրբեջանցի սպանված զինծառայողների միայն 21 դիակ երևում է ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում (ստորև):

Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *