Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 13 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

17:18Դաղստանի Կիզիլյարի շրջանում ուժայինների և զինյալների միջև զինված բախման հետևանքով մեկ զինյալ սպանվել է, մեկ զինծառայող վիրավորվել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ժամը 13:40-ի սահմաններում Դաղստանի Կիլզիլյարի շրջանի Շաումյան գյուղի մոտ իրավապահները 4 անդամից բաղկացած զինված խմբավորում են արգելափակել:
Բախումները շարունակվում են: Շրջանում հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել:

16:03 Դաղստանի Բույնակի շրջանի փորձադաշտերից մեկում զորավարժությունների անցկացման ժամանակ արկերից երկուսը ընկել է Բույնակի շրջանի դպրոց-ինտերնատի տարածք և պայթել: Տուժածներ չկան:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շրջանի ոստիկանության աղբյուրի տարածած հաղորդագրությունը:
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել է, որ զորավարժության ընթացքում մեկ այլ արկ ընկել է մոտակա անտառը: Աշխատանքներ են տարվում արկի վնասազերծման ուղղությամբ:

***

13:10 Դաղստանի Ունցուկուլի շրջանում ուժայինները փնտրում են զինյալներին, որոնց հետ երեկ երեկոյան զինված բախումներ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի օպերատիվ շտաբի ներկայացուցչի խոսքերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Ունցուկուլի շրջանում տեղի ունեցած բախման հետևանքով Դաղստանի ուժային կառույցի մեկ աշխատակից ձեռքի վնասվածք է ստացել: Զինյալներին հայտնաբերելու նպատակով շրջանի մի քանի տներում ստուգումներ են անցկացվել, սակայն հատուկ միջոցառումներ կամ զինյալների արգելափակում չի իրականացվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի՝ ուժայիններին հայտնի է զինյալների ինքնությունը: Հենց այդ հանգամանքով են բացատրվում Ունցուկուլի շրջանի Բալախանի և Մայդանսկոյե գյուղերում զինյալների հարազատների տներում անցկացված ստուգումները:

***

12:23 Այսօր ժամը 07:20-ի սահմաններում Դաղստանի Խասավյուրտի շրջանի Գադարի գյուղից քիչ հեռու ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում գտնվող անհայտ անձինք գնդակոծել են ոստիկանների ծառայողական մեքենան,ինչի հետևանքով Դաղստանի իրավապահ մարմինների մեկ աշխատակից է զոհվել, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունները:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *