Գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ ապրիլի 1-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *