Վթարվել է պակիստանյան JF-17 կործանիչը

Կամրայի ռազմաբազայի մոտ վայր է ընկել պակիստանյան «JF-17» կործանիչ։ Ինչպես տեղեկացնում է flightglobal.com կայքը, ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 14-ին ցածր բարձրության վրա թռնելիս, իսկ օդաչուն զոհվել է։ Սա այդ տիպի ինքնաթիռների կործանման առաջին հայտնի դեպքն է։

«JF-17»-ը չինական «Չենգդուի ավիացիոն արդյունաբերության» («Chengdu Aircraft Industry») նախագծած թեթև կործանիչ է (չինացիները ինքնաթիռը նշանակում են որպես «FC-1»)։ Պակիստանը մասնակցել է նախագծի ֆինանսավորմանը, իսկ Պակիստանի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ինքնաթիռներն արտադրվում են Կարմա քաղաքի մոտ գտնվող համատեղ գործարանում։ Ըստ տարբեր և չճշտված տեղեկությունների Պակիստանի ռազմաօդային ուժերը կարող են համալրվել 150-250 հատ «JF-17» կործանիչներով։ Ինքնաթիռը կարող է վաճառվել նաև այլ երկրների, մասնավորապես վերջին տարիներին չինա-պակիստանյան կործանիչով հետաքրքվածություն էր դրսևորում Ադրբեջանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *