Գյումրիի ՌԴ ռազմաբազայի հետախույզները չեզոքացրել են պայմանական զինված խմբավորումը

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները վարժանքների ընթացքում շրջապատել են պայմանական ապօրինի զինված խմբավորումը և չեզոքացրել այն: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները ռազմաբազայի «Տիգր» զրահամեքենայի ֆոնին

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները ռազմաբազայի «Տիգր» զրահամեքենայի ֆոնին

Վարժանքներն անցկացվել են Հայաստանի «Փամբակ» զորավարժարանում շարունակվող ճամբարային հավաքի շրջանակներում, որին ներգրավված է ռազմաբազայի շուրջ 300 հետախույզ զինծառայող: Հավաքի ընթացքում զինծառայողները մարտավարական, կրակային, հատուկ պատրաստության պարապմունքներ են անցկացնում:

Պայմանական հակառակորդին չեզոքացնելու ընթացքում ռազմաբազայի հետախույզները սովորել են հարձակվել խմբավորման շարժվող շարասյան վրա, ձեռնամարտի բռնվել նրա հետ, հարցաքննել ձերբակալվածներին, փնտրել նրանց սպառազինությունը՝ քարտեզների և GPS սարքավորումների օգնությամբ:

Հետախուզական ստորաբաժանումների վարժանքներին ներգրավված են եղել նաև «Գրանատ» և «Տախիոն» անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ՝ ինչպես պայմանական հակառակորդի հետախուզության, այնպես էլ ստորաբաժանումների գործողություններին հետևելու համար:

Բացի այդ, զինծառայողները օդային ճանապարհով կիրճերի և ձորակների հաղթահարման վարժություններ են արել, հանձնել են հետախույզի լեռնային արգելագոտու անցման նորմատիվներ, անցկացրել են քողարկման ու հրազենով կրակելու պարապմունքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *