[Լրացված] Թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել էՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Այս մասին տեղկացնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

[Լրացում] Այսօր՝ ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ։

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է:

Երրորդ կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

One response to “[Լրացված] Թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: ՊԲ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *