Վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ սպաների վարած ավտոմեքենան

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ «ԲՄՎ 316 A» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում գտնվող զինծառայողներից երկուսը՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը(1981) և նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը(1977) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Երրորդ ուղևորը չի տուժել:
Կատարվում է հետաքննություն:
Այդ մասին հայտնում է Հայնյուզը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *