Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 12 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

17:35 Հյուսիսային Օսեթիայում՝ Ինգուշեթիայի սահմանի մոտ, Հյուսիսային Օսեթիայի ուժայինների և 10-12 հոգուց բաղկացած զինված խմբավորման անդամների միջև զինված բախման հետևանքով երկու զինյալ է սպանվել: Բախման հետևանքով նաև մեկ զինծառայող է տուժել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հյուսիսային Օսեթիայի ԻՄ աղբյուրը:
Նշենք, որ երեկ Հյուսիսային Օսեթիայի Ոստիկանության օպերատիվ շտաբ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Հյուսիսային Օսեթիայի և Ինգուշեթիայի սահմանին՝ Քոմգարոն գյուղի մոտ, զինված խմբավորում է հայտնաբերվել: Այդ տարածքում հակաահաբեկչական ռեժիմ էր մտցվել, սահմանափակվել էր ֆիզիկական անձանց տեղաշարժը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *