[Լրացված] Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Մարտի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում հայկական ուժերի հետ մարտերում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Աբբասզադե Էլշադ Ռագուֆ օղլուն (Abbaszadə Elşad Raquf oğlu):

[Լրացում]․ Բաց աղբյուրների ուսումնասիրման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է, որ Աբբասզադեն Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող է եղել, 2015-ի հուլիսի մեկի դրությամբ լեյտենանտ էր՝ ըստ սոցցանցում հրապարակած իր լուսանկարի։

[Ուղղում]. Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողն այնուամենայնիվ պայմանագրային կրտսեր սերժանտ է եղել, իսկ լուսանկարում ուրիշի համազգեստով է:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Աբբասզադե Էլշադ Ռագուֆ օղլուն (Abbaszadə Elşad Raquf oğlu)․

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Աբբասզադե Էլշադ Ռագուֆ օղլուն (Abbaszadə Elşad Raquf oğlu)․

Մարտի 26-ին զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունը առանձնանում է նրանով, որ հակառակորդը հայտարարությունում չի կիրառել «հայկական կողմի դիվերսիոն գործողությունների ժամանական․․» հերթապահ արտահայտությունը՝ նշելով հայկական կողմի դեմ մարտում զոհվելու մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով սպանված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «գերազանց ծառայության համար 3-րդ աստիճանի մարտական մեդալով»։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զինծառայողը հետախուզադիվերսիոն գործողությունների ժամանակ է սպանվել։ Ավելացնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված նկարում Աբբասզադեն կանաչ գույնի համազգեստով է, որը Ադրբեջանի ԶՈւ նախկին համազգեստն էր և 2013-2014 թվականներին փոխարինվել է նոր՝ բաց գույնի համազգեստով։

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 9-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *