Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ 300 զինծառայող «Փամբակ» զորավարժարանում սկսել է մարտավարական հատուկ վարժանքներ, որոնց ժամանակ կկիրառվեն նաև անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
Վարժանքներին ներգրավված են հետախուզական ստորաբաժանումները, որոնք առաջին փուլում հետախուզական առաջադրանքներ են կատարելու՝ ԱԹՍ-ների ստորաբաժանումների օգնությամբ անծանոթ տեղանքում: Վարժանքների ժամանակ կիրառվելու են ռուսաստանյան «Գրանատ», «Օրլան» և «Տախիոն» անօդաչու թռչող սարքեր:
Զինծառայողները սովորելու են նաև կրակակետերի ընտրության, դրանց քողարկման, տարբեր բնակլիմայական պայմաններում գոյատևման, սննդի հայթայթման և այլ հմտություններ:
Վարժանքների երկրորդ փուլում հետախույզները կրակային ստուգողական պարապմունքներ են անցկացնելու հրաձգային տարբեր զինատեսակներով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 մարտի, 2016 | Ռազմ.info