Սիրիայի կառավարական ուժերը մարտեր են մղում Պալմիրայի համար

Մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են հաջողություն գրանցել «Իսլամական պետության» զինյալների դեմ մարտերում և գրավել Պալմիրա քաղաքի մի շարք ռազմավարական կետեր: Այժմ մարտերն ընթանում են քաղաքի մի շարք հատվածներում: Այս մասին այսօր` մարտի 24-ին, հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:

Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայի մատույցներում

Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայի մատույցներում

Սիրիայի կառավարական ուժերը լիբանյան «Հըզբալլահի» և օժանդակ մի շարք այլ խմբավորումների օգնությամբ ԻՊ-ից գրավել են հնագույն քաղաքի մոտ տեղակայված Ալ-Տար, Ալ-Կասուր և Ալ-Կաբուր ռազմավարական նշանակության բարձրունքները և շարունակում են առաջխաղացումը` քաղաքն ամբողջությամբ ԻՊ զինյալներից ազատագրելու համար:

«ՍԱՆԱ»-ն նաև տեսնյութ է հրապարակել, որտեղ երևում են գրոհայիններին ռմբակոծող կործանիչներ:

Արաբական «Ալ-Ջազիրան», փոխանցելով Սիրիայի պետական հեռուստաընկերության տարածած հայտարարությունը, նշում է, որ կառավարական ուժերը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ մարտեր են վարում Պալմիրան ԻՊ-ից ամբողջովին ազատագրելու համար: Ստորև ներկայացնում ենք սիրիական հեռուստաընկերության համապատասխան հաղորդումը, որում կառավարական ուժերի` Պալմիրա մտնելու կադրեր են հրապարակվել:

Արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ այսօր` մարտի 24-ին, կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Պալմիրայի հարավարևմտյան մասում տեղակայված «Սեմրիամիդա» հյուրանոցի տարածքը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նշում է, որ կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել քաղաքի բոլոր ռազմավարական բարձունքներում, իսկ ԻՊ գրոհայինների մի մասը տարերայնորեն նահանջել ու նահանջում են դեպի խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքա, որը Պալմիրայի հյուսիսարևելյան ուղղության վրա է:

Հիշեցնենք, որ ԻՊ-ն Պալմիրան գրավել էր 2015-ի մայիսին և ոչնչացրել են քաղաքի բազմաթիվ հնագույն հուշարձաններ: 2016-ի մարտին Սիրիայի կառավարական ուժերը սկսել էին քաղաքի ազատագրման գործողությունը:

Սիրիայի տարածքների վերահսկողությունը 2016թ. մարտի 23 դրությամբ

Սիրիայի տարածքների վերահսկողությունը 2016թ. մարտի 23 դրությամբ

2 responses to “Սիրիայի կառավարական ուժերը մարտեր են մղում Պալմիրայի համար

  1. Pingback: ԻՊ զինյալները վերանվաճել են Սիրիայի Պալմիրա քաղաքը | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի բանակը շարունակում է առաջխաղացումը դեպի Պալմիրա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *