Ավտովթարի պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մարտի 22-23-ի գիշերը Մասիս-Էջմիածին հատվածի 4-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. վերջինից արտահոսք է եղել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն, ուղևոր Ս. Բ.-ն մահացել են տեղում, իսկ Լ. Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է առանց ուշքի գալու:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ ավտովթարի զոհերից Արսեն Հովսեփյանը ժամկետային զինծառայող էր և գտնվում էր արձակուրդում: 19-ամյա զինծառայողը Արբաթ գյուղի բնակիչ էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *