Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մեկամսյա վարժանքները

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ԶՈւ ռազմաբազայի շուրջ 600 զինծառայող սկսել է վաշտային մարտավարական մեկամսյա վարժանքներ Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

Վարժանքներին ներգրավված են ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթահրթռիային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ ընդհանուր մոտ 200 միավոր ռազմական տեխնիկայով:

Զինծառայողները ստորաբաժանումների կազմում առաջադրանքներ են կատարելու ըստ իրենց զորատեսակների նշանակության, կատարելագործելու են կրակային պատրաստությունը և այլն: Վարժանքների մասնակիցների գործողություններին ղեկավարությունը հետևելու է ռազմակազայի հաստիքային «Գրանատ» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Մեկ ամսվա ընթացքում ստորաբաժանումները վաշտերով և մարտկոցներով շուրջ 20 վարժանք են անելու, ինչից հետո մեկնարկելու են գումարտակներով և դիվիզիոններով վարժանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *