Ստամբուլում ինքնասպան ահաբեկիչը ոստիկան է սպանել

Ռոյթերսը հայտնում է, որ Ստամբուլի Սուլթանգազի թաղամասում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է նետել ոստիկանության շենքի մեջ, հետո ինքն իրեն պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և վիրավորվել չորս ոստիկան և երեք քաղաքացի:

Պայթունի համար ոչ ոք դեռ պատասխանատվություն չի վերցրել և պարզ չէ, թե հարձակվողը գործել է մենակ, թե հանցակիցներ է ունեցել: Ստանբուլում այսպիսի գրոհներ անցյալում արել են քուրդ զինյալները, ծայրահեղ ձախ խմբերը և մահմեդական արմատականները։

Ստամբուլի ոստիկանության պետը լրագրողներին հայտնել է, որ զոհվածը բաժանմունքի մուտքի մոտ կանգնած ոստիկանն է եղել։ Հարձակվողի մասին միայն նշվել է, որ նա եղել է մոտ 25 տարեկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *