Վրաստանում ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել

Մարտի 19-ին վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը հայտնել է, որ մարտի 18-ին ավտովթարի հետևանքով մահացել է Վրաստանի զինված ուժերի զինծառայող։ ՊՆ-ի տվյալներով՝ զինծառայողը ԶՈւ արևելյան հրամանատարության 5-րդ հետևակային բրիգադի (Գորի) 41-ամյա կապրալ է։

Հայտնի է, որ կապրալն արձակուրդում էր և գնում էր իր բնակավայր՝Ռուիսի։
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով՝ երթևեկության անվտանգության կանոնների խախտում։
Նշենք, որ Razm.info-ի տվյալներով սա արդեն մահացության 3-րդ դեպքն է 2016 թվականին։

Նախորդ դեպքի մասին հայտնի էր դարձել ընդամենը երկու օր առաջ՝ մարտի 16-ին։ Զինծառայողի դին գտել էին Գորիի շրջաններից մեկում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *