2015-ի վերջին ՀՀ զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն. Սերժ Սարգսյան

«2015-ի վերջին ՀՀ զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ»: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ ՊՆ-ում անցկացված ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ 

«Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»,—ասել է նախագահը և ներկայացրել մի շարք այլ առաջարկներ ու համապատասխան ցուցումներ տվել օպերատիվ հավաքների մասնակիցներին:

Ինչպես նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում, օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016 թ. զինված ուժերի գործունեության և պատրաստության պլանի համաձայն և ուղղված են հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունների, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանի կատարելագործմանը, ԶՈւ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակի ամրապնդմանը:

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

Հավաքի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին` նշելով, որ վերջիններս կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:

Նախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ հայտատարարելով, որ հավաքները պետք է ծառայեն նաև այլ զորքերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ներդաշնակեցմանը: Մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու պաշտպանության բնագավառի տարբեր ոլորտներում ընթացող զարգացումներին, հրատապ հարցերին և կարծիքներ փոխանակելու դրանց վերաբերյալ:

ՀՀ նախագահն ընդգծել է.

«Ընթացիկ հավաքի կարևորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների և մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարևոր գործընթացների ավարտին և զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ և նոր ջանքեր է պահանջում»:

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

Նախագահ Սարգսյանը նաև խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա հինգ տարիներին զինված ուժերի զարգացման հիմնական սկզբունքների և մոտեցումների մասին:

Նախագահն անդրադարձել է նաև անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային, ինչպես նաև իրավիճակին Սիրիայում և Ուկրաինայում:

Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է հավաքի մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վիճակին, սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին, դաշնակից պետությունների հետ համագործակցության ընթացիկ հարցերին, ազատամարտիկների, վետերանների և զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և այլն:

Նշենք, որ հավաքին մասնակցել են զինված ուժերի բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

3 responses to “2015-ի վերջին ՀՀ զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն. Սերժ Սարգսյան

  1. Pingback: Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման մարտական հենակետեր. (Ֆոտո) | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 մարտի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: Ավարտվել են ՀՀ զինված ուժերի հրամկազմի օպերատիվ հավաքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *