Ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական ընկերության գործադիր տնօրենը մարտի 15-ին հայտնել է, որ Թուրքիան բանակցում է MEADS միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու համար: Այս մասին հայտնել է ռազմարդյունաբերական ընկերության կայքը:
Lockheed Martin-ի գործադիր տնօրենը նաև հայտնել է, որ Լեհաստանը ևս հետաքրքրված է այդ համակարգերի ձեռքբերմամբ, իսկ ներկայումս Գերմանիայի զինուժը արդեն իսկ շահագործում է դրանք:
Դեռևս 2016-ի փետրվարին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ քննարկվում է Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության MEADS միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու տարբերակը, քանի որ սեփական համակարգի արտադրությունը լավագույն դեպքում հնարավոր է սկսել միայն տասը տարի հետո:
Հիշեցնենք, որ Չինաստանի հետ բանակցությունները դադարեցնելուց և միջին ու մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու ծրագիրը չեղյալ հայտարարելուց հետո, քննարկվում էր տեղական արտադրություն սկսելու տարբերակը, սակայն բանակցությունները ցույց են տվել, որ թուրքական ընկերությունները լավագունը 10 տարի և ավել ժամանակահատվածում միայն հնարավորություն կունենան նմանատիպ համակարգեր նախագծել և արտադրել:
MEADS ՀՕՊ համակարգի բնութագիրը | |
Թիրախի խոցման հեռահարությունը` «բալիստիկ հրթիռ» «ինքնաթիռ,կառավարվող հրթիռ» |
3-35 կմ 3-100 կմ |
Թիրախի խոցման առավելագույն բարձրությունը` | 25 կմ |
Pingback: Գերմանիայի զինուժը մտադիր է համալրվել MEADS ՀՕՊ համակարգերով | Ռազմ.info