Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. թարմացվող լրահոս. 11 սեպտեմբերի

Երեկ ժամը 21:00-ի սահմաններում Դաղստանի Խասավյուրտի շրջանի Պոկրովսկոյե գյուղից 300 մետր հեռավորության վրա Դաղստանի ուժայինները զինամթերով լցված բլինդաժ են հայտնաբերել և ոչնչացրել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվականը՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ տարածած հաղորդագրությունը:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ բլինդաժը պատկանում է դիվերսիոն-ահաբեկչական «Խասավյուրտյան» խմբի անդամ, հետախուզման մեջ գնտվող Ռուսլան Մուսհաջիևին:
ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բլինդաժում հայտնաբերվել են երկու նռնակ, շուրջ 250 փամփուշտ, բլինդաժների կառուցման ցուցումներ, կամուֆլյաժ, դեղորայքով լցված ուսապարկ, ջիհադի կոչեր պարունակող տետր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *