Դաղստանում Մի-35-ի կործանման պատճառով 3 մարդ է զոհվել

Շաբաթ Դաղստանի Բոտլիխ բնակավայրից քիչ հեռու Մի-35 ուղղաթիռը, բախվելով լեռանը, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով անձնակազմի երեք անդամներն էլ մահացել են:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գնդապետ Իգոր Կոնաշենկովի խոսքերը:
Աշխատանքներ են տարվում վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:
Մի-35-ը Մի 24-ի արդիականացված տարբերակն է, որը նախատեսված է զրահատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին, դեսանտայիններին կրակային օգնության ցուցաբերման, վիրավորների տարհանման, բեռնափոխադրումների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *