Քաբուլում պայթյունի հետևանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել

Երեկ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Շաշ-Դարաք շրջանում մահարպարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է Argumneti.ru-ն՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:

Աֆղանական ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչը 16-ամյա մի դեռահաս է, ում անունը առայժմ չի հրապարակվում:
Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է Թալիբան ծայրահեղական շարժումը:
Հատկանշական է, որ Աֆղանստանի Շաշ-Դարաք շրջանում են տեղակայված աֆղանական և միջազգային մի շարք կառավարական հաստատություններ, այդ թվում ՝ աֆղանական հետախուզության ստորաբաժանումը և Անվտանգության աջակցման միջազգային ուժերի(ISAF) հրամանատարական կետը:
Ահաբեկչության հետևանքով, սակայն, միայն խաղաղ բնակիչներ են տուժել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *