[Լրացված] Նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող

Մարտի 11-ին` ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Բացի այդ, մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, 60 մմ (16 արկ) ականանետերով և ՌԳՊ-7 (5 արկ) նռնականետերով հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:


[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը մահացել է հենց իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով։ Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Սարգիս Օհանյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի և հագուստների զննումներ: Դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է զինծառայողի գործողությունների արդյունքում, նշվում է հաղորդագրության մեջ:

One response to “[Լրացված] Նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *