ՌԴ ԶՈւ հարավային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է նաև 102-րդ ռազմաբազան

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող զորամիավորումներում` այդ թվում նաև Հայաստանում տեղակայված ռազմաբազայում, շուրջ 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել և մինչև մարտի 12-ը շարունակվելու են կապի ստորաբաժանումների հրամանատարաշտաբային վարժանքներ:  Այս մասին մարտի 10-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ թվային կապի օպերատոր

ՌԴ ԶՈւ թվային կապի օպերատոր

Վարժանքներին ներգրավված են թվային ռադիո, այդ թվում` ռադիոռելեային, արբանյակային կայաններ և համալիրներ: Վարժանքները անցկացվում են միաժամանակ 35 զորավարժարաններում, այդ թվում` ՌԴ ԶՈւ հարավկովկասյան և հյուսիսկովկասյան, ստորաբաժանումներում, Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաներում, ինչպես նաև Ղրիմում:

Վարժանքների ընթացքում փորձարկվելու են Ռուսաստանի միացյալ էլեկտրոհաղորդակցության ցանցին ներգրավվելու մեխանիզմները: Համապատասխան մասնագետները պետք է յուրացնեն հետախուզադիվերսիոն խմբերի, պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի կայանների դեմ պայքարում անհրաժեշտ գործողությունները` ստորաբաժանումների միջև կապն ապահովելու համար։

Ավելացնենք, որ  2016-ի սեպտեմբերին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ) Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմում անցկացնելու է «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությունը։

One response to “ՌԴ ԶՈւ հարավային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է նաև 102-րդ ռազմաբազան

  1. Pingback: Ռուսաստանը խոշոր զորավարժություն է անցկացնում երկրի հարավում, Սև ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *