Ադրբեջանում ԱԱՆ 2 աշխատակից վրաերթի է ենթարկվել

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, շաբաթ ժամը 12:40-ի սահմաններում Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության դիմաց Տոյոտա-Պրադո մակնիշի մեքենայի վարորդ Էլյար Բաշիր օղլու Հուսեինովը վրաերթի է ենթարկել նախարարությյան աշխատակիցներ՝ 1984 թվականին ծնված Զուլֆիա Նասիրովային և 1988 թվականին ծնված Քամալյա Ջավադովային:
Ստացած վնասվածքներից Նասիրովան տեղում մահացել է, իսկ Ջավադովան հիվանդանոց է տեղափոխվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *