[Լրացված] Ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ 3 զինծառայող

Մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է պայմանագրային 3 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը։

Զոհված զինծառայողներն են Կարեն Իշխանի Կարապետյանը, Վահան Մնացականի Ղուկասյանը և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողների հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:

Վթարի պահին ավտոմեքենայում եղել է 5 անձ, որոնցից վարորդ  Կարեն Կարապետյանը, ուղևորներ Վահան Ղուկասյանը և Ռուսլան  Հարությունյանը մահացել են, իսկ մյուս ուղևորներ Ռոման Հարությունյանը և Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը և բոլոր ուղևորները պայմանագրային զինծառայողներ են:

Վթարված ավտոմեքենան հայտնաբերվել է ավտոճանապարհին հարակից ձորում՝ ճանապարհից շուրջ 250 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ վնասված և դեֆորմացված վիճակում: Վթարի պատճառը դեռ պարզված չեն։

One response to “[Լրացված] Ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ 3 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *