Ինքնասպանություն Քանաքեռի զորամասում

Սեպտեմբերի 9-ին ժամը 02:15-ի սահմաններում, Քանաքեռի զորամասի պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող 2011 թվականի գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից զորակոչված շարքային Ա. Սարգսյանի դին:
Նախնական տվյալներով՝ Սարգսյանը ինքնսպան է եղել:
Այդ մասին հայտնում է Panorama.am-ը՝ վկայակոչելով ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանի խոսքերը:
Մերի Սարգսյանը տեղեկացրել է, որ դեպքի վայր օպերատիվ քննչական խումբը է մեկնել, կատարվել է դեպքի վայրի զննություն, քննչական այլ գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով՝ «ինքնասպանության հասցնելը», կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *