Ռազմաշաբաթ. Հայաստան. 28 փետրվարի – 5 մարտի, 2016

Թշնամին սրում է իրավիճակն առաջնագծում • ՊԲ-ում անցկացվել է ՀՕՊ պահեստազորայինների հավաք • ՊՆ-ում քննարկել են փետրվարի աշխատանքները և ԶՈւ կառավարման խնդիրները • Պաշտպանության նախարարն այցելել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին • Նախարարը զորամասերից մեկում ստուգել է ծառայության կազմակերպումը • Համաձայնեցվել է ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր փաթեթը • ՊՆ տեղակալն ընդունել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին • ԵԱՀԿ պատվիրակները դիտարկել են Ասկերանի ուղղությունը • Մեկնարկել է 102-րդ ռազմաբազայի հետախույզների ճամբարային հավաքը

Ստորաբաժանման հերթապահի զեկույցը պաշտպանության նախարարին

Ստորաբաժանման հերթապահի զեկույցը պաշտպանության նախարարին

• Ժամանակավոր հարաբերական հանգստից հետո շաբաթվա սկզբից հակառակորդը սկսել է 60 և 82 մմ ականանետներով, ԱԳՍ-17 նռնականետներով կրակել հայկական դիրքերի ուղղությամբ՝ դրանով փորձելով սրել առաջնագծի իրավիճակը։ Հայկական կողմն այս ընթացքում մարդկային կորուստ չի ունեցել։

• Փետրվարի 22-ից 28-ը Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության բրիգադներից մեկի հենքի վրա անցկացվել են ուսումնավարժական հավաքներ, որոնց ընդգրկվել են բանակի պահեստազորայինները:

• Մարտի 1-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ԶՈւ կառավարման խնդիրները և կիրառման պլանները, զինծառայության անվտանգության կանոնների պահպանումն ու զինված ուժերի մարտունակության բարձրացման աշխատանքները։ Մարտի 4-ին էլ նախարարությունում քննարկվել են 2016թ. փետրվարին զինված ուժերում կատարված աշխատանքները, նախանշվել են մարտի անելիքները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջնագծում ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին:

• Մարտի 1-ին նախարար Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել է բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով: Նույն օրը՝ նախարարը մասնակցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում անցկացված խորհրդակցությանը և հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ԿՌԲՀ նորանշանակ պետին:

Սեյրան Օհանյանի այցը զինհոսպիտալ

Սեյրան Օհանյանի այցը զինհոսպիտալ

• Մարտի 4-ին էլ Սեյրան Օհանյանն անակնկալ այցով վաղ առավոտյան եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին, ստուգել զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը։

• Մարտի 2-ին նախարար Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որը փետրվարի 29-ից մարտի 2-ը Երևանում է եղել՝ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի պլանավորման և գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով։

• Մարտի 1-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին և քննարկել երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։

• Մարտի 2-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Ասկերան քաղաքի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

• Փետրվարի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին` Հայաստանում վերջինիս աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ:

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վարժանք

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վարժանք

• Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող ներգրավվել է հավաքների, որոնց ընթացքում զինծառայողները 100 կմ-անոց երթով մեկնել են «Փամբակ» զորավարժարան: Երթի ընթացքում հետախուզական ստորաբաժանումները նաև հակադիվերսիոն վարժանքներ են անցկացրել, չեզոքացրել են պայմանական հակառակորդի դարանակալած դիվերսիոն խմբերին:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *