Ահաբեկչություն Աֆղանստանում

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ ԱՄՆ՝ Camp Eggers ռազմաբազայի մոտ, մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով տեղի 4 բնակիչ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել:
Այդ մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվականը:

Ավելի վաղ Սինհուա լրատվականը հայտնել էր, որ Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի(ISAF-) գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ ականատեսի՝ պայթյունի հետևանքով վեց մարդ է մահացել:
Նշենք, որ Քաբուլում տեղակայված ամերիկյան Camp Eggers ռազմաբազայում ընդգրկված են ամերիկյան և միջազգային ուժերի տարբեր ստորաբաժանումներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *