Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. մարտի 2-4, 2016թ.

Մարտի 2-ին Թուրքիայի Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում PKK-ի զինյալների հետ բախումներում սպանվել է 3 թուրքական հատուկջոկատային, մարտի 3-ին Դիարբեքիրի կենտրոնական Սուր վարչական շրջանում սպանվել է 1 հատուկջոկատային, մարտի 4-ին Շրնաքի Իդիլ գավառում վիրավորվել է 6 հատուկջոկատային, որոնցից 2-ը մահացել են:  Այս մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Պայթյուն Նուսայբինում, սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել` 35 քաղաքացիական. 04.03.2016թ.

Պայթյուն Նուսայբինում, սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել` 35 քաղաքացիական. 04.03.2016թ.

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ մարտի 4-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի զինյալները պայթուցիկով լի մեքենա են պայթեցրել, ինչի արդյունքում սպանվել է 2 ոստիկան, շուրջ 35 քաղաքացիական վիրավորվել է:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մարտի 4-ին նաև հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից Դիարբեքիրի կենտրոնում (Սուր) շարունակվող բախումներում սպանվել է PKK-ի 248 զինյալ, իսկ 2016-ի փետրվարի 16-ից Շրնաքի Իդիլ գավառում` 65 զինյալ:

Քրդական ANF NEws լրատվական գործակալությունն իր հերթին մարտի 4-ին հայտնել է, որ թուրքական ուժայինները Նուսայբինում կրակում են խաղաղ բնակիչների վրա:

Նույն աղբյուրը մարտի 3-ին հայտնել էր, որ թուրքական ուժայինները շարունակում են հրետանային կրակի տակ պահել Սուրի թաղամասերը:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *