ՌԴ-ում սկսվել է նոր հակառադիոտեղորոշման հրթիռի սերիական արտադրությունը

Ռուսական «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերությունը սկսել է վերջին սերնդի Х-31ПД հակառադիոտեղորոշման հրթիռների սերիական արտադրությունը: Այդ մասին երեկ «Հիդրոավիասալոն-2012» ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Բորիս Օբնոսովը:
Նրա խոսքով՝ հրթիռը արդիականացված է և գերազանցում է իր նախորդ X-31П-ին: Բացի դա, ըստ Օբնոսովի, արդեն պատրաստ են արտադրության X31-АД գերձայնային հականավային հեռահար հրթիռները:
Նոր հրթիռները տեղադրվելու են Սու-30, ՄիԳ-29/35, Սու-25 ինքնաթիռների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *