Վրաստանում 35 զինծառայող է թունավորվել

Ուրբաթ երեկոյան սուր սննդային թունավորում ախտանիշով Վրաստանի Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 35 զինծառայող: Այդ մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:

Վրացական Interpressnews լրատվական գործակալության համաձայն՝ թունավոված զինծառայողներին նախ տեղափոխել են Թբիլիսի, որտեղ տուժածներին առաջին բուժօնություն է ցուցաբերվել, այնուհետև Գորիի հոսպիտալ:

Առայժմ չի հաղորդվում, թե Վրաստանի որ զորամասում է տեղի ունեցել դեպքը: Նշենք նաև, որ Վրաստանի ՊՆ-ն կատարվածի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *