Ռուսաստանի ՊՆ-ն մտադիր է 8 Բե-200 ամֆիբիա ինքնաթիռ գնել

Գործարքի արժեքը, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ТАНТК («Տագանռոկի ավիացիոն գիտատեխնիկական համալիր») գլխավոր տնօրեն Վիկտոր Կոբզևին, 14 մլրդ դոլար է:

Կոբզևի խոսքով՝ առաջին մեքենան ՌԴ ՊՆ-ին կտրամադրվի արդեն 2014 թվականին: Նախատեսված է ինքնաթիռների մատակարարումն ավարտել 2016-ին:

Ինքնաթիռներից երկուսը նախատեսված է արտակարգ իրավիճակներում օգտագործելու, չորսը՝ որոնողական-փրկարարական աշխատանքների և երկուսը՝ ՌԴ ռազմածովային նավատորմի հատուկ առաջադրանքների իրականացման համար:

Կոբզևը նաև նշել է, որ ինքնաթիռների ձեռքբերման նախնական համաձայնությունը ձեռք է բերվել 2012 թվականի սեպտեմբերի 7-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *