Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության հարցեր

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա. Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ. Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *