Սիրիայի կառավարական բանակը շարունակում է մարտերը Հալեպ տանող ճանապարհը վերահսկելու համար

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են մարտերը «Իսլամական պետության» և «Ջունդ ալ-Աքսայի» զինյալների հետ` Հալեպին կապող Իսրիյահ-Խանասեր ավտոճանապարհին ամբողջական վերահսկողություն սահմանելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 23-ին, հայտնել է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը` նշելով, որ երեկ` փետրվարի 22-ին, Սիրիայի կառավարական բանակը կարողացել էր զինյալներին դուրս մղել ավտոճանապարհից, սակայն վերջիններս պահպանել են Խանասերի շրջանում մի շարք գյուղերի վերահսկողությունը և կրակի տակ են պահում ավտոճանապարհը:

Փետրվարի 22-ին ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղերից մեկի` «Ջունդ ալ-Աքսայի» զինյալները կարողացել են դիմադրել սիրիական կառավարական ուժերի գրոհներին մի շարք ուղղություններով: «Ջունդ ալ-Աքսան» դեռևս վերահսկում է ավտոճանապարհի մոտ տեղակայված Ռասմ ալ-Նաֆալ գյուղը, իսկ ԻՊ գրոհայինները` Հավազ, Շիլալահ ալ-Շաղիրահ, Ռահեբ և Ռավայհեբ բնակավայրերը: Սիրիայի բանակը ստիպված բաժանվել է մի քանի խմբերի` տարբեր վայրերում զինյալների դեմ մարտերի միջոցով ճանապարհի ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար:

Երեկ արաբական լրատվակայքը հայտնել էր, որ զինյալների` Հալեպ տանող ավտոճանապարհի վերահսկողությւոնը վերցնելուց հետո Ալ-Սաֆիրայից հարձակման անցած կառավարական զորքերը կարողացել էին զինյալներին դուրս մղել ավտոճանապարհի մի շարք հատվածներից և սկսել ականազերծման աշխատանքներ, քանի որ ԻՊ-ն հասցրել էր ականապատել ճանապարհը:

Սակայն զինյալները մի շարք վայրերում շարունակել են դիմադրություն ցույց տալ: Նույն օրը, սակայն ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ զինյալները հսկողության տակ են վերցրել ճանապարհի մի հատվածը:

2 responses to “Սիրիայի կառավարական բանակը շարունակում է մարտերը Հալեպ տանող ճանապարհը վերահսկելու համար

  1. Pingback: Սիրիայի կառավարական ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպն ապաշրջափակելու հարցում | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են Հալեպի հետ կապը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *