Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» և չինական «Պոլի թեքնոլոջիս» (Poly Technologies, Inc.) ընկերությունները 2012 թվականի օգոստոսին պայմանագիր են կնքել՝ չինական կողմին 2012-2014 թվականներին 52 Մի-171Ե ուղղաթիռների տրամադրման վերաբերյալ: Գործարքի արժեքը, ըստ ուղղաթիռների արտադրող «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Պետրովի, 600 մլն դոլար է: Առաջին ութ ուղղաթիռները չինական կողմին կտրամադրվեն արդեն 2012-ին, իսկ մնացած 44-ը՝ 2013-2014 թվականներին:
Նշենք, որ 2009 թվականին ձեռք բերված համաձայնությամբ՝ 2009-2011 թվականներին ռուսական «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Չինաստանին արդեն տրամադրել է 32 Մի-171Ե ուղղաթիռներ:
Չինական կողմի պահանջով՝ ուղղաթիռները արդիականացվել են:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի կազմում ընդգրկված «Ուլան-Ուդեի ավիացիոն ատրադրամասում» արտադրվող ռուսական Մի-171Ե-ը Մի-8-ի արդիականացված տարբերակն է և նախատեսված է ուղևորների և բեռների փոխադրման, որոնողափրկարարական, տարհանման աշխատանքների իրականացման համար: