ՌԴ-ում ՄիԳ-29 է վթարի ենթարկվել

ՌԴ-ում՝ Չիտայի մոտ, ռազմական պատրաստության կուրսերի շրջանակներում 400-500 մ բարձրության վրա թռիչքի իրականացման ժամանակ թռիչքի 4-րդ րոպեին ՄիԳ-29 կործանիչ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր ռազմաքննչական վարչությունից:
Օդաչուն՝ փոխգնդապետ Ալբերտ Հաջիյարովը վթարի հետևանքով մահացել է:
Աշխատանքներ են տարվում վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *