Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հավաքական թիմը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքին և տարբեր պետությունների 42 թիմերի շարքում զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին (արխիվ)

«Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքը Պերմում անցկացվել է փետրվարի 12-ից 21-ը:

Հավաքը նույն քաղաքում անցկացվել է նաև 2015 և 2014 թվականներին: 2014-ին նույնպես հայկական վարժարանի թիվը միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը:

2015-ի օգոստոսին կադետների հավաք է անցկացվել նաև Հայաստանում: «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ հավաքին մասնակվել են նախկին ԽՍՀՄ-ի 14 երկրների ռազմական վարժարանների սաներ:

Հավաքին մասնակցելու համար հայկական կողմը հրավիրել է նաև Ադրբեջանի ռազմական վարժարանների սաներին, սակայն ադրբեջանական կողմը հրավերին չի արձագանքել:

Հայաստանից մրցույթին մասնակցում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր և Տիգրան Մեծ կրթահամալիրները և Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը (Արցախ):

One response to “Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը

  1. Pingback: Նախարար Օհանյանն ընդունել է միջազգային մրցույթում հաղթած մոնթեականներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *