Չհայտարարված կորուստ Ադրբեջանի պաշտպանական համակարգում

Փետրվարի 20-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում մահացել է զինծառայող,  1995 թ. ծնված Սենան Մեհդիզադեն (Sənan Mehdizadə): Այս մասին փետրվարի 22ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվական կայքը:

Ադրբեջանի սահմանապահ պետծառայության զինծառայող Սենան Մահդիզադե:

Ադրբեջանի սահմանապահ պետծառայության զինծառայող Սենան Մահդիզադե

Մահացած զինծառայողի եղբայրը՝ Կենան Մեհիզադեն,  իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եղբոր սպանել է ծառայակիցը՝ նրա վրա կրակելով 17 փամփուշտ: Համաձայն տեղեկությունների՝ Մեհիզադեն ծառայության էր անցել 2015-ի հունվարից:

Նշենք, որ դեպքի հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական պարզաբանում կամ հայտարարություն չի արվել։

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 7-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

 

2 responses to “Չհայտարարված կորուստ Ադրբեջանի պաշտպանական համակարգում

  1. Pingback: Ադրբեջանական բանակը կորուստ ունիvesti.am | vesti.am

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *