Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14 – 20 փետրվարի, 2016

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը մահացել է հիվանդությունից • Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստան • Իրանը չի վճարել Ս-300-ների համար, համակարգերը դեռ չեն ուղարկվի • Սիրիայի քրդերն ազատագրել են նոր տարածքներ, Թուրքիան հակազդում է քրդերի դիրքերի հրետակոծմամբ • Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Սիրիայում ԻՊ դիրքերը • Թուրքիայի ԶՈւ վարժանքներ է անցկացրել • Թուրք-քրդական բախումները շաբաթվա ընթացքում • Վարժանքներ են անցկացրել ՌԴ ԶՈւ՝ Հարավային Օսիայում տեղակայված ստորաբաժանումները

Սիրիայում կռվող ուժերի վերահսկած տարածքների փոփոխությունները 2016թ. հունվարի 14-ից փետրվարի 15-ը: Նկարը՝ @MahmoudAyad1984

Սիրիայում կռվող ուժերի վերահսկած տարածքների փոփոխությունները 2016թ. հունվարի 14-ից փետրվարի 15-ը: Նկարը՝ @MahmoudAyad1984

• Փետրվարի 18-ին Ադրբեջանի Ղուբայի շրջանի Ալփան գյուղում գաղտնի հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ Աղդամի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 19-ամյա Խալիլով Ալգյուն Հիքմեթ օղլուին (Xəlilov Elgün Hikmət oğlu), ով մահացել է հիվանդությունից։

• Փետրվարի 16-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանն այցելել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է երկրի նախագահին, պաշտպանության նախարարին և այլ պաշտոնյաների: Հաջորդ օրը տեղեկություն է տարածվել, թե Ռուսաստանը փետրվարի 18-ին Իրան է ուղարկելու Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը և որ արարողությանը մասնակցելու է նաև իրանցի նախարարը։ Լուրը, սակայն, հերքել է ՌԴ նախագահի խոսնակը՝ նշելով, որ Իրանը դեռ չի կատարել պատշաճ վճարումներ, ինչի պատճառով Ս-300-ների ուղարկման մասին խոսելը դեռ վաղ է։

Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպմանը նախորդած պաշտոնական արարողությունը

Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպմանը նախորդած պաշտոնական արարողությունը

• Փետրվարի 15-ին Սիրիայի քրդերը սիրիական մի քանի խմբավորումների աջակցությամբ «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Հալեպի հյուսիսում` Ազեզ-Հալեպ ճանապարհին ռազմավարական դիրք զբաղեցնող Թել-Ռիֆադ քաղաքը:

Քրդերի առաջխաղացմանը թշնամաբար վերաբերվող Թուրքիան փետրվարի 13-14-ին և 15-16-ին հրետակոծել է քրդերի դիրքերը։ Փետրվարի 19-ին էլ լուրեր են տարածվել, թե թուրքական կողմը ՀՕՊ միջոցներով հրթիռակոծել է քրդերի դիրքերը, ինչը, սակայն, քիչ հավանական է։

Թուրքիան տանկեր և հրետանային մարտկոցներ է տեղակայել Սիրիայի սահմանին. 17.02.2016 թ.

Թուրքիան տանկեր և հրետանային մարտկոցներ է տեղակայել Սիրիայի սահմանին. 17.02.2016 թ.

Քրդերին հակազդելու համար Թուրքիան Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին էլ թույլ է տվել անցնել իր տարածքով՝ վերախմբավորվելու համար։ Բացի այդ, փետրվարի 17-ին Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի սահմանին՝ Քիլիսի շրջանում, տեղակայել են հավելյալ հրետանի, տանկեր, զրահամեքենաներ: Մյուս կողմից էլ Թուրքիան հենց Սիրիայի քրդերին է մեղադրել Անկարայում ահաբեկչական պայթյունի համար, որի արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 28 զինծառայող։

• Փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայի ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք արդեն ռազմական ինքնաթիռներ են տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում։ Փետրվարի 17-ին էլ հայտնի է դարձել, որ սաուդյան ՌՕՈւ ինքնաթիռներն արդեն մասնակցում են ԻՊ դիրքերի ռմբակոծմանը՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում։

• Թուրքիայի զինված ուժերը 2016-ի հունվարի վերջին և փետրվարի սկզբին անցկացրել են մի քանի զորավարժություն, որոնց մի մասը՝ 1974-ին բռնազավթված Կիպրոսի թուրքական հատվածում:

Թուրքիայի ԶՈւ «Կիպրոսի թուրքական խաղարար ուժերի» հակատանկային ստորաբաժանումների վարժանքները Կիպրոսի բռնազավթված հատվածում

Թուրքիայի ԶՈւ «Կիպրոսի թուրքական խաղարար ուժերի» հակատանկային ստորաբաժանումների վարժանքները Կիպրոսի բռնազավթված հատվածում

• Փետրվարի 18-ի առավոտյան PKK-ի զինյալները Թուրքիայի Դիարբեքիր-Լիջե ավտոճանապարհին պայթեցրել են ականազերծման աշխատանքներ իրականացնող զինվորական մեքենա, սպանվել է Թուրքիայի ԶՈւ առնվազն 6 զինծառայող։ Թուրքական իշխանությունների և քրդերի այլ զինված բախումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

• Ռուսաստանի ԶՈւ՝ Հարավային Օսիայում տեղակայված տանկային, հրետանային և հետախուզական ստորաբաժանումները ստուգման շրջանակներում մարտավարական և մարտավարա-մասնագիտական վարժանքներ են անցկացրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *