ՀՀ ՊՆ-ում քննարկվել է ԶՈւ նյութատեխնիկական ապահովման գործընթացը

Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին:

ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

Զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին նվիրված ՊՆ խորհրդակցությունը

Զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին նվիրված ՊՆ խորհրդակցությունը

ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների գործընթացի բարելավման, դրա թափանցիկության ապահովման և օրինախախտումների նվազեցման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները էականորեն բարելավել են ոլորտի մակարդակը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ նյութատեխնիկական ապահովման խնդիրները մշտապես հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում են։ Թեև դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն, այնուամենայնիվ, կան նաև բացթողումներ:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ փաստել է, որ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ոլորտում օբյեկտիվություն և արդարություն ապահովելու նպատակով՝ պետք է հնարավորինս կենտրոնացնել ջանքերը՝ թույլ չտալով ցանկացած տեսակի չարաշահում և հովանավորչություն:

Խորհրդակցության ավարտին՝ Սեյրան Օհանյանը և Գևորգ Կոստանյանը հստակ ցուցումներ են տվել՝ գնումների գործընթացի վերահսկողության ուղղությամբ կազմել համատեղ աշխատանքային պլան և ինքնուրույն աշխատանքով հետևողականորեն շարունակել ոլորտի բարելավումը՝ ուշադրություն չդարձնելով անհիմն շահարկումներին:

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկվել է ԶՈւ նյութատեխնիկական ապահովման գործընթացը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14 – 20 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *