ՀՀ ՊՆ-ում քննարկել են զինված ուժերի համալրման խնդիրները

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ համալրման հարցերի վերաբերյալ քննարկում ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ ԶՈւ համալրման հարցերի վերաբերյալ քննարկում ՀՀ պաշտպանության նախարարությունում

Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարևորել է խառը սկզբունքով զինված ուժերի համալրման և մասնավորապես պրոֆեսիոնալ կազմի ներկայությունն ընդլայնելու գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ նոր, առավել թիրախային ու արդյունավետ ծրագրերի մշակումը՝ զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Քննարկման ընթացքում զինված ուժերը պայմանագրային կազմով համալրելու, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և արտերկրում ռազմական կադրերի, զորամասերում կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստման ընթացքի, կազմակերպչական հաստիքային աշխատանքների, դրանց հետ կապված խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ զեկույցներ և պարզաբանումներ են ներկայացրել ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Ծավալուն անդրադարձ է կատարվել զինվորական ծառայության գրավչության ապահովման արդի տարրերին, պայմանագրային զինծառայողների պատրաստման և ուսուցման, նրանց աշխատավարձերի բարձրացման և սոցիալական նոր երաշխիքների ապահովման հարցերին, որոնց կապակցությամբ Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները:

ՀՀ ԶՈւ համալրման վերաբերյալ քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների պետերը

ՀՀ ԶՈւ համալրման վերաբերյալ քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների պետերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *