Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 6 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

14:30 Այսօր ժամը 08:45-ի սահմաններում Չեչնիայի մայրաքաղաքա Գրոզնիի Լենինի շրջանում 4 կգ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել:
Սարքը տեղադրված է եղել Չեչնիայի ոստիկանության կապիտանի «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայի նստատեղի տակ:
Այդ մասին հայտնում է հայտնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվականը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ և Քննչական կոմիտեի աղբյուրները:

***

14:15 Կաբարդինո-Բալկարիայի Նալչիկ քաղաքում այս գիշեր ժամը 00:30-ի սահմաններում ԿԲՀ Հատուկ ստորաբաժանման աշխատակիցները երկու զինյալ են վնասազերծել:
Այդ մասին հաղորդում են ԿԲՀ ՆԳՆ-ից՝ հավելելով, որ սպանվածները հետախուզման մեջ գտնվող ԿԲՀ բնակիչներ են:
Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու ինքնաշեն ռումբ և լիցքավորված ատրճանակներ:

***

12:56 Երեկ Դաղստանի Նովոլակի շրջանի Տուխչար գյուղում Դաղստանի ուժայինները հայտանաբերել են մայիսի 19-ին Տուխչարում իրականացված հատուկ միջոցառման ժամանակ սպանված Զուրաբ Աբդուրազակովին պատկանող զենք զինամթերքի թաքստոցը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ աղբյուրը:
Թաքստոցում հայտնաբերվել է ձեռքի հակահետևակային հրանետ (ՁՀՀ), 5,45 մմ տրամաչափի 992 փամփուշտ, գնդացրի երկու ժապավեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 138 փամփուշտով, Ֆ-1 նռնակ:
Նշենք, որ օգոստոսի 15-ին Դաղստանի Բույնակի շրջանում իրավապահները հայտանբերել և վնասազերծել են զինված խմբավորումներից մեկի բազան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *