Սպանվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ

Փետրվարի 12-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սերխան օղլուն ( Zeynalov Elmir Sərxan oğlu): Այս մասին  փետրվարի 13-ին հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում: 

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլու: Նկարը՝ Ans Press լրատվական կայքի:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլու: Նկարը՝ Ans Press լրատվական կայքի:

Ադրբեջանական կողմը զինծառայողի մահվան մեջ կրկին մեղադրում է հայկական զինուժին՝ նշելով, թե նա սպանվել է «հայկական կողմի՝ զինադադարի խախտման պատճառով»։

Համաձայն ադրբեջանական Anspress լրատվական կայքի՝ Զեյնալով Էլմիրը 22 տարեկան էր (1994թ.) և թաղվել է Գորանբոյ շրջանի Ահմադաբադ գյուղում: Ըստ նույն աղբյուրի՝ նա պայմանագրային զինծառայող էր:

Բաց աղբյուրների լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև դատելով սպանված զինծառայողի նկարներից՝ պարզ է դառնում, որ ամենայն հավանականությամբ, սպանված զինծառայողը դիպուկահար է եղել:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 5-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլու: Նկարը՝ Ans Press լրատվական կայքի:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլու: Նկարը՝ Ans Press լրատվական կայքի:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլուի հուղարկավորությունը․ Նկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլուի հուղարկավորությունը․ Նկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության

One response to “Սպանվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ

  1. Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *